Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Լեհաստանի հայկական համագումարի աշխատատանքներին

Дата: 21.08.2009

ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը օրերս մասնակցեց Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարի աշխատանքներին:

Նշենք, որ լեհահայ համայնքը դեռևս 15-րդ դարից հյուրընկալ երկրի բարձրագույն ատյանում պաշտոնապես ճանաչված համայնքն է: Ոչ պաշտոնական տվյալներով այսօր Լեհաստանում բնակվում է 25-30 հազար հայ, որոնք հիմնականում բնակվում են Վարշավայում, Կրակովում, Լոդզում, Վրոցլավում, Գդանսկում, Կոշալինում, Գրիֆիցեում, Ռոդոնում, Կոլոբժեկում և այլուր: 
Գրիֆիցե քաղաքում հայկական 21 համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների և Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացած Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարում քննարկվեցին ՙԼեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները՚ և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Զեկուցումներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը և ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը, այնուհետև տեղի ունեցավ ակտիվ և բուռն քննարկումներ: Համագումարն ընտրեց 21 մարդուց բաղկացած համայնքի ղեկավար մարմին` խորհուրդ: Համայնքի նախագահ ընտրվեց գործարար Կարեն Հովսեփյանը: Համագումարի պատվիրակների առաջարկով հայկական համայնքների համալեհական կազմակերպությունն անվանակոչվեց ՙԼեհաստանի հայկական համագումար՚: Համագումարն ընդունեց նաև Հռչակագիր: