Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները լեհահայ համայքնի ներկայացուցիչների հետ

Дата: 21.08.2009

ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն այցելեց Կոլոբժեկ և Կոշալին քաղաքներ: որտեղ հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարին ուղեկցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը և ՙԼեհաստանի հայկական համագումար՚ կազմակերպության նախագահ Կարեն Հովսեփյանը:

Ինչպես համագումարում, այնպես էլ նշված հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ նախարարի առջև բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, որոնցից առավել ուշագրավ էին, Լեհաստանում բնակվող 16 տարին լրացած պատանիների զինհաշվառման և անձնագրավորման խնդիրները, հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը, հայ պատանիների կրթությանն ու զինծառայությանը, համայնքի կրթամշակութային խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր:
ՀՀ Սթյուռքի նախարարը սիրով պատասխանեց հուզող բոլոր հարցերին, ներկայացրեց ՀՀ օրենսդրության պահանջները ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները տվյալ ոլորտում: