Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Մեկնարկեց ՙԱրի տուն՚ ծրագրի երրորդ փուլը

Дата: 21.08.2009

Օգոստոսի 18-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած ՙԱրի տուն՚ ծրագրի 3-րդ փուլը, որի` շուրջ 60 մասնակիցներ Հայաստան են ժամանել Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Այսօր նրանք այցելեցին Էջմիածին եւ Սարդարապատ:

Երեկոյան ՀՀ սփյուռքի նախարարությունում ծրագրի մասնակիցներին եւ հյուրընկալող ընտանիքների անդամներին ընդունեցին փոխնախարար Ստեփան Պետրոսյանը եւ աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը:
 Ծրագրի պատասխանատու, համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը նրանց ծանոթացրեց մինչեւ օգոստոսի 31-ը տեւող միջոցառումների մանրամասներին:
 Հանդիպման ընթացքում բաժանվեցին նաեւ ՙԱրի տուն՚ ծրագրի տարբերանշանով պայուսակներ, վերնաշապիկներ եւ գլխարկներ: