Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Ի գիտություն լրատվամիջոցների

Дата: 03.12.2009

Զանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի ՙՀայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին՚ թիվ 333-Ն որոշման 2-ր հանձնարարականի համաձայն` ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարում է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`
ա/ լրատվական գործունեությունն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրը, հասցեն.
բ/ հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
գ/ լրագրողի ներկայացրած լրատվական միջոց(ներ)ի անվանումը.
դ/ լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսների եւ հեռապատճենների համարները, եւ մեկ լուսանկար /3x4 չափի/
 Հավատարմագրումն ուժի մեջ է մինչեւ 2010թ. դեկտեմբեր 30-ը: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաեւ ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ-ի տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:  
 Հավատարմագրման համար դիմել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Հավատարմագրման համար դիմումները պետք է ներկայացնել ս.թ. մինչեւ դեկտեմբերի 29-ը: