Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ԱՐԻ ՏՈՒՆ՚ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Дата: 20.06.2009

Սփյուռքի երիտասարդության` դեպի Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման եւ անցկացման ՙԱրի տուն՚ ծրագրի համակարգող խորհրդի նիստը ղեկավարում էր յկյկյ համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը ներկայացրեց ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը, ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ տեղեկացրեց, որ ս.թ. հուլիսի 15-ին Հայրենիք կժամանեն վաղօրոք հայտ ներկայացրած սփյուռքահայ պատանիների եւ աղջիկների առաջին խումբը. ծրագրի առաջին փուլում մոտավորապես 100 հոգի նախնական պայմանավորվածության համաձայն, կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում` Երեւանում եւ մերձակա շրջաններում: Սփյուռքահայ մեր երիտասարդները Հայաստան  կգան Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Ոկրաինայից եւ Վրաստանից: Ըստ նախարարի, գրեթե լիովին ավարտվել են հյուրընկալող ընտանիքների կենցաղային, բարոյահոգեբանական պայմանների ուսումնասիրման աշխատանքները եւ մեր հայ ընտանիքները պատրաստ են սիրով կրելու այս ժամանակավոր, բայց եւ, հաճելի պատասխանատվությունը:
Սփյուռքահայ երեխաների եւ երիտասարդների առօրյային պարբերաբար կհետեւեն աշխատանքային խմբերը, որոնք կկազմակերպեն հագեցած եւ հետաքրքիր կրթամշակութային փոքրիկ ծրագրեր` նրանց կացությունն ու առօրյան ավելի հիշարժան եւ արդյունավետ դարձնելու նպատակով:  Նախարարը ներկայացրեց նաեւ բոլոր այն նկատառումները, որոնք կապված են ՙԱրի տուն՚ ծրագրի համակարգող խորհրդի կազմում ընդգրկված նախարարությունների, գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների այն գործառույթների հետ, որոնք, սփյուռքահայերի` հայրենիքում գտնվելու օրերին, կամա թե ակամա առնչվելու են ծրագրի բարեհաջող իրականցման գործընթացի հետ:
 ՙԱրի տուն՚ ծրագրի համակարգող խորհրդի անդամ ՀՀ նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Քաղաքացիական ավիացիայի, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի Արարատի մարզպետարանների ներկայացուցիչները իրենց հերթին  կարեւոր պարզաբանումներ ներկայացրին ծրագրի իրականացման որոշակի փուլերի առնչությամբ, նշեցին նախապատրաստական աշխատանքներում այս կամ այն բաղադրիչը ներառելու անհրաժեշտությունը` ընդհանուր առմամբ, ծրագրի  բարեհաջող  իրականացումն   ապահովելու նպատակով:
ՙԱրի տուն՚ ծրագրի համակարգող խորհրդի նիստում հաստատվեց ծրագրի իրականցման միջոցառումների ցանկը: