Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Нижегородская армянская воскресная школа получила благодарственное письмо

Дата: 11.11.2010

Армянская воскресная школа Нижнего Новгорода получила благодарственное письмо и поощрительный приз от Министерства Диаспоры РА.

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Հարգարժան տնօրեն

Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթի կազմկոմիտեն մասնագիտական մրցութային հանձնաժողովների ներկայացրած ամփոփագրերի հիման վրա «Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգում մրցանակակիր է ճանաչել առավել բարձր միավորներ ստացած կրթական մի շարք հաստատությունների:
Մրցույթի կազմակերպիչները փորձել են խրախուսել հնարավորինս շատ կառույցների, քանի որ սփյուռքում հայկական կրթօջախների պարագայում այդ կազմակերպությունների գոյությունն ու գործունեությունը ինքնին վկայում է դրանց հայապահպան և նվիրական առաքելության մասին:
Կազմկոմիտեի որոշմամբ, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված գործունեության, սերունդներին հայեցի կրթելու ու դաստիարակելու գործում ներդրած ջանքերի, ինչպես նաև համահայկական մրցանակաբաշխությանը մասնակցության համար, Ձեր կրթօջախն արժանացել է խրախուսական մրցանակի և ստանում է Շնորհակալագիր:
Դրանք կարող եք ստանալ անձամբ` պատեհ առիթով Հայաստան այցելելուն պես, կամ Ձեր ներկայացուցչի միջոցով` ՀՀ սփյուռքի նախարարությունից (հասցե` Վազգեն Սարգսյան 26/1):

wac@armcongress.org; ministry@mindiaspora.am;


Կազմկոմիտեն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին մրցույթի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար:


Մրցութի կազմկոմիտե

29 հոկտեմբերի 2010թ.