Мы сильнее, когда мы вместе.
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի օգոստոսի 31-ի հանդիպմանը քննարկվեցին համահայկական համաժողովների արդյունավետության բարձրացման, նախարարության եւ միության համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունների, համահայկական ծրագրերի իրականացմանը երիտասարդ մասնագետների ներգրավման հարցեր:
Տեղեկանալով Երեւանում, սեպտեմբերի 19-20-ին անցկացվելիք իրավաբանների համահայկական խորհրդաժողովի ծրագրի մանրամասներին, Պ.Սեդարակյանը կարծիք հայտնեց, որ օգտակար կլինի առավելագույնս օգտագործել սփյուռքահայ հայտնի ցեղասպանագետ եւ միջազգային իրավունքի մասնագետ իրավաբանների խորհրդատվական կարողությունները: Քննարկվեցին 2010թ. Երեւանում համահայկական խոշոր կազմակերպությունների ղեկավարների համաժողովի կազմակերպման մասին, ինչպես նաեւ մտավորականների հավաքի նախաձեռնման խնդիրները:
Պ.Սեդրակյանը նշեց, որ ՀԲԸՄ-ն նախանձախնդիր է երիտասարդ պրոֆեսիոնալների հավաքի կազմակերպմանը, մտադիր է Փարիզում հիմնել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների կենտրոն: Միությունն արդեն երիտասարդ մասնագետների կենտրոն է հիմնել Դուբայում եւ ունի արդեն 11 հազար մասնագետների տվյալների շտեմարան:
Տիկին Հակոբյանը եւ Պ.Սեդրակյանը համաձայնեցին համատեղ
ուժերով ընդլայնել ուսանողների ուսումնական պրակտիկայի
անցկացումը Հայաստանում: