Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Սփյուռքի նախարարն ընդունեց Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին

Дата: 27.07.2009

Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:

Ողջունելով հյուրին` գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց Իտալիայի եւ Հայաստանի Հանրապետությունների միջեւ տնМин. Диаспорыտեսական, կրթական եւ մշակութային կապերի առավել ակտիվացման երկուստեք ջանքերի գործադրման ուղղությամբ:  Նախարարը ներկայացրեց նորաստեղծ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական ուղղությունները` Սփյուռքի պահպանությունը եւ կապերի ակտիվացումը Հայրենիքի հետ, Սփյուռքում հայ ներուժի վերհանումը եւ օգտագործումը Հայրենիքում եւ, ի վերջո, հայրենադարձությունը: Խոսելով հայկական Սփյուռքի առանձնահատկությունների մասին` տիկին Հակոբյանը կարեւորեց Իտալիայի հանրապետության բազմամյա փորձը, որը կարող է օգտակար լինել ՀՀ սփյուռքի նախարարության համար:
Պարոն Սկապինին իր հերթին նշեց, որ Հայաստանն իրեն շատ հոգեհարազատ է:
Երկար տարիներ աշխատելով Հռոմի ԱԳՆ համակարգի Իրավաբանական վարչությունում, Վերահսկողության Գլխավոր վարչությունում և Նախարարների խորհրդի նախագահությունում` որպես Արտեկրում բնակվող իտալացիների հարցերով վարչության պետի պաշտոնակատար` պարոն Սկապինին  անմիջական մասնակցություն է ունեցել ՙԱրտերկրում իտալացիների Գլխավոր խորհրդի մասին՚ օրենքի ընդունման աշխատանքներին: Դեսպանը նշեց, որ, վերոհիշյալ օրենքով են կարգավորվում սփյուռքում ապրող իտալացիների հարաբերությունները Հայրենիքի հետ: Խոսելով իտալական սփյուռքի առանձնահատկությունների մասին` դեսպանն առաջնահերթ համարեց Հայաստանում սփյուռքահայերի գործունեությանը, ներդրումներին, հայրենիքում վերաբնակեցվելուն վերաբերող օրենքների ընդունումը, Հայրենիք-Սփյուռք մասնագիտական համաժողովների կազմակերպումը:
Այստեղ, իհարկե, Հայաստանի Հանրապետության դեռեւս մանուկ նախարարությունն արդեն իսկ զարմացնելու բան ուներ: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց 2009թ. ապրիլի 21-24-ը Հայաստանում անցկացված ճարտարապետների համաժողովի աշխատանքները:
ՙՀրաշալի միտք է Արարատյան դաշտավայրում համայն աշխարհի հայ ճարտարապետների միասնական ջանքերով Աշխարհի քաղաք հիմնելու գաղափարը՚,- տպավորված խոսեց Իտալիայի դեսպանը:
Քննարկվեցին Մխիթարյան միաբանությանը, Իտալիայի հայությանը վերաբերող մի շարք հարցեր:
ՙԵս համոզված եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ է հաղորդելու մեր երկրների մշակութային, կրթական, գիտական ոլորտների համագործակցության ակտիվացմանը՚,- եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը: