Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է հայ բժիշկների միջազգային համաժողովին

Дата: 09.07.2009

Արդեն տեղեկացրել ենք, որ ս.թ. հուլիսի 1-4-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Հայ բժիշկների միջազգային համաժողովին եւ հանդես եկել ծավալուն ելույթով: Նախարարը ողջունել է նման ներկայացուցչական համաժողովը եւ նշել, որ համահայկական հսկայածավալ ներուժի հաշվեկշռում նշանակալի է աշխարհասփյուռ հայ բժիշկ-մասնագետների տեղն ու դերը, քանզի մարդու ֆիզիկական առողջության պահպանումը խոշոր հաշվով հոգևոր ներդաշնակության ապահովման հիմնական երաշխիքն է:

Նախարարը հայ բժիշկներից խնդրել է ուշադրություն դարձնել հատկապես հետեւյալ հարցերին.
 1. Մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապագա  ծրագրերը նվիրել  առողջապահության նորագույն նվաճումներին համապատասխան նորագույն կենտրոնների ստեղծմանը Հայաստանում£ Բոլոր նորույթները արագ պետք է տեղայնացնել Հայաստանում, օգնել առողջ հասարակություն, ազգ ունենալու խնդրի լուծմանը:  Նոր կենտրոններ և կլինիկաներ բացելիս հաշվի առնել հիվանդությունների վիճակագրություններում աճի դինամիկան:
 2. Շատերը ղեկավարում են առողջապահական որևէ հաստատություն. չափազանց օգտակար և արդյունավետ կլինի, եթե քույր քաղաքների օրինակով հարաբերություններ, կապեր հաստատվեն Հայաստանի, Արցախի քաղաքների և գյուղերի հիվանդանոցների և վերոհիշյալ հիվանդանոցների միջևª առաջնորդվելով փոխօգնության, փորձի փոխանակման և փոխլրացման սկզբունքներովª ՙՀիվանդանոցըª հիվանդանոցին՚ շարժումը Սփյուռք-Հայրենիք գործակցության կարևոր մեկնակետերից է:
 3.  Այսքան հզոր պոտենցյալը պետք է օգտագործել բժշկական կրթության որակը, մակարդակը միջազգային չափանիշներին հասցնելու համար, մանավանդ որ դրան ուղղված բարեփոխումներն սկսված են Երևանի պետական բժշկական համալսարանում:
 4.   Սփյուռքի նախարարությունն առաջարկում է  աջակցել  AMIC-ին և համատեղ ուժերով ստեղծել AMIC-ի բաժանմունքներ Սփյուռքի այն հայաշատ համայնքներում, որտեղ չկան դրանք:
 Նախարարի ելույթում արծարծված հարցերին հետաքրքրությամբ են հետևել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի առողջապահության նախարար Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, համաժողովի մասնակից ճանաչված բժիշկներ:
 Ինչպես միշտ, ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային հանդիպումների ժամանակացույցը բավականին հագեցած է եղել:
Համաժողովի շրջանակներում Հրանուշ Հակոբյանն այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչություն և հանդիպումներ ունեցել ՀՅԴ, Հայ Դատի և Համազգայինի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրվել են ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքով, իրականացվող ծրագրերի արդյունավետությամբ և իրենց հերթին առաջարկել են մի քանի ծրագրեր և նշել, որ ակնկալում են ՀՀ սփյուռքի նախարարության հետ դրանց համատեղ իրականացում: Մասնավորապես ս.թ. նոյեմբերին Նյու Ջերսիում կազմակերպվող ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ փառատոնը ծրագրվում է անցկացնել ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
 Տիկին Հակոբյանն այցելել է ս. Վարդան եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել հայ առաքելական եկեղեցու արևելյան Ամերիկայի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և թեմական խորհրդի անդամների հետ: Նրանք նախարարին ներկայացրել են տարածաշրջանի հայ համայնքի կյանքին առնչվող իրենց ծրագրերի մասին,  որոնց մեծ մասը հաջողությամբ իրականացվում են թեմում: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու առումով` հատկապես երիտասարդության շրջանում:
 Նախարարի հաջորդ հանդիպումը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում էր, որտեղ տիկին Հակոբյանը գործնական զրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Վերջինս ներկայացրել է միության ռազմավարական ծրագրերը, որոնց շարքում քիչ չեն այնպիսիք, որոնք համընկնում են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և ընդունելի է համարվել համատեղ ծրագրեր իրականացումը` ՙվիրտուալ քոլեջի՚, երիտասարդների ուսումնական պրակտիկայի կազմակերպման եւ այլ ոլորտներում:
 Նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Արևելյան թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
Այնուհետև տիկին Հակոբյանը ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, ՙԱրմենիըն Միրըր Սփեքթեյթր՚ թերթի թղթակից Հակոբ Վարդիվառյանի հետ և ծավալուն հարցազրույց տվել թերթին:
 ՀՕՖ-ի վարչության անդամների հետ նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպման ընթացքում ներկայացվել են այն հսկայածավալ աշխատանքները, որոնք առ այսօր իրականցվել են Հայաստանում` կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` ծրագրերի մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարի մասնակցությամբ ՀՕՖ-ի կազմակերպած ընդունելության ժամանակ, գնահատանքի խոսքեր են ասվել եւ պարգեւներ են հանձնվել համաժողովի մասնակից մի շարք հայ բժիշկների` թե Սփյուռքից, թե Հայրենիքից: Նախարարը Հայաստանի առողջապահության համակարգում ունեցած ավանդի համար մի շարք սփյուռքահայ հայտնի գիտնականների, պրոֆեսորների եւ բարերարների պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով:   
 ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումների շարքը շարունակվել է. սփյուռքահայ բարերարներ Անեթ Ջուլֆակյանի, Ռիտա Պալյանի, Էդգար Հովսեփյանի, Արամ Չուբանյանի հետ ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք կապված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացման և հայության համընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության մշակած ծրագրերի իրականացման հետ: Միաժամանակ, նրանք պատրաստակամություն  են հայտնել հնարավորինս աջակցելու սփյուռքի նախարարության այն բոլոր ծրագրերին, որոնք միտված են հայապահպանությանը, սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, հայ ներուժի բացահայտմանը և Հայրենիքի զորացման համար այն ծառայեցնելու կարևոր նպատակին: