Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ- ՀՈՒՆԻՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ` ՆԱԽԱՐԱՐ

Дата: 23.06.2009

Հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կիսամյակային ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրեց 2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում նախարարության կատարած աշխատանքները:

Ելնելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արդեն մշակվել եւ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը, որը սահմանում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Հայեցակարգի հենքը հայ ժողովրդի միասնականությունն է, ՀՀ եւ ԼՂՀ հզորացման եւ ազգային պետության կառուցման համար աշխարհասփյուռ հայության համախմբումը:
Հայեցակարգը սահմանում է նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության իրականացման համար պատասխանատու մարմինների շրջանակը, նրանց լիազորությունները, ինչպես նաեւ այդ ոլորտում պետական մարմինների գործունեության համակարգման եւ դրանց միջեւ արդյունավետ համագործակցության ապահովման խնդիրները: Հայեցակարգն անցել է մանրակրկիտ ու տեւական լայն քննարկումների փուլ` ընդգրկելով հայաստանյան նախարարություններն ու գերատեսչությունները, պետական կառույցները, հասարակական կազմակեպությունները, սփյուռքյան կառույցները եւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու աշխարհասփյուռ հոգեւոր թեմերը: Հայեցակարգի հենքը հայ ժողովրդի միասնականությունն է, ՀՀ եւ ԼՂՀ հզորացման եւ ազգային պետության կառուցման համար աշխարհասփյուռ հայության համախմբումը:
Նշված ժամանակահատվածում, ՀՀ Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով.
ՙՕտարերկրացիների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է Ազգային Ժողով:
Բանն այն է, որ ամեն տարի, ավելի ու ավելի մեծ թվով սփյուռքահայեր են գալիս Հայաստան` ուսանելու նպատակով: Փորձը ցույց է տալիս, որ նրանց փաստաթղթերի ձևակերպումները բավականաչափ ուշացնելու հետևանքով, ՀՀ-ում նրանք հաճախ հայտնվում են ապօրինի վիճակում: Առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում, սփյուռքահայ ուսանողները կարող են լուծել իրենց կացության կարգավիճակի հարցը` առանց ուսումնական գործընթացի խաթարման:
ՀՀ Սփյուռքի նախարարությունը կազմել և ներկայացրել է հաստատման.
ՙՍփյուռքի հայկական դպրոցների կրթադաստիարակչական խնդիրների լուծման աջակցության`
այդ դպրոցներ դասագրքերի, ձեռնարկների, մեթոդական նյութերի առաքման ծրագրի մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի նպատակն է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել սփյուռքի հայկական դպրոցների համար նախատեսվող ուսումնական գրականության առաքումը` 2010-2012 թթ. համար: Ամեն տարի արտերկրի հայկական կրթօջախներ կառաքվեն 20 հազար կտոր դասագրքեր, ուսումնամեթոդական եւ ուսումնաօժանդակ նյութեր: Իրական հնարավորություն կընձեռնվի սփյուռքում հիմնելու նոր կիրակնօրյա դպրոցներ:
ՙՀայաստան-Սփյուռք գործակցության մասնագիտական հանձնախմբերի ձեւավորման եւ առանձին բնագավառների ներկայացուցիչների համահայկական համաժողովների կազմակերպման մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է` համախմբել, գնահատել համահայկական գիտական եւ մասնագիտական ներուժը եւ այն ուղղորդել Հայրենիքի զորացմանը:
ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակվել է ՙՍահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն ընդունվել է եւ ուժի մեջ մտել 07.05.09թ.: Այս օրենքի նախագծի ընդունմամբ, օրենքի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2009 թ-ի մայիսի 1-ը, քանի որ 1980-ի հոկտեմբեր 31-ից հետո ծնված եւ մինչեւ 2009 -ի գարնանային զորակոչը  27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները այլեւս ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նման քաղաքացիների թիվը բավականաչափ մեծ է եւ որ նրանց մեծ մասը շարունակում է բնակվել արտերկրում:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ընդունվել են նաեւ ՀՀ կառավարության որոշման մեկ այլ նախագիծ, որով հնարավորություն է տրվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետում ստանալու Մխիթարյան Միաբանության Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրում ներկայումս սովորող 12-17 տարեկան 21 պատանիների: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ սփյուքի նախարարությանն է հատկացվել պետ. պատվերով հրատարակվող մասնագիտական գրականության որոշակի մասը` սփյուռքի կրթօջախներին եւ արտադպրոցական հաստատություններին տրամադրելու նպատակով:
ՀՀ սփյուռքի նախարարությունը կնքել է հուշագրեր եւ ծրագրեր.
ա. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ` Փոխըմբռնման հուշագիր
բ. ՀՀ ԳԱԱ-ի հետ` Գործակցության ծրագիր
գ. Հայաստանի գրողների միության հետ` Գործակցության ծրագիր
դ. ՀՀ-ի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ` Գործակցության հուշագիր
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մշակվել եւ ներկայումս իրականացման գործընթացում է ՙՍփյուռքի երիտասարդության պարբերական այցելություններ Հայաստան-ՙԱրի Տուն՚՚ ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Երեւանի Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Էրեբունի, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավիթաշեն վարչական տարածքներից և Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերից սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին հյուրընկալելու պատրաստակամություն են հայտնել
450 ընտանիքներ: Ընդունված չափորոշիչների հիման վրա արդեն կատարվել է հյուրընկալող ընտանիքների ընտրություն, որոնք արդեն պատրաստ են ս.թ. հուլիսի 15-ին իրենց հարկի տակ հյուրընկալել մեր հայրենակիցների առաջին խմբին` թվով 100 երիտասարդներ: Ընդհանուր առմամբ հայաստանյան ընտանիքներում հյուրընկալվելու հայտեր են ստացվել Իրանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից եւ սփյուռքի  հայահոծ այլ տարածաշրջաններից: ՙԱրի-Տուն՚ ծրագրի համակարգող խորհուրդն արդեն հաստատել է ծրագրի երկշաբաթյա միջոցառումների ցանկը:
ՙՄԵր Մեծերը՚ խորագրով միջոցառումների ծրագիր է մշակվել և իրականացվել Երեւանում, մարզերում եւ Սփյուռքում` նվիրված երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսին, Ալեք Մանուկյանին, Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին. արդեն իրականացվել է թվով 30 ծրագրային միջոցառում եւ դրանք կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Այդ միջոցառումների տեսասկավառակները կտրամադրվեն Սփյուռքի ուսումնական հաստատություններին:
Նախատեսված է ՙ Լեզվաձոն՚ ծրագրի մշակում եւ իրականացում:
Սփյուռքի երեխաների համար արևմտահայերենով հրատարակվելու են`
ա. ՙՀայկական հեքիաթների աշխարհ՚ ժողովածուն
բ. ՙԱռակներ եւ ասույթներ՚ ժողովածուն
Պատրաստվում է հրատարակման ՙՍփյուռքի տարեգիրք՚
Սփյուռքում այս տարի իրականացվում է հայ ժողովրդի ականավոր զավակների հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ համակարգման ծրագիր` ՀՀ դեսպանությունների, հյուպատոսությունների եւ հոգեւոր թեմերի հետ համատեղ:
Ներկայումս իրականացվում է Սփյուռքի կրթօջախների կրթադաստիարակչական  խնդիրների եւ դրանց առանձնահատկությունների, Սփյուռքի հայ համայնքներում հայերենի ուսուցման վիճակի ուսումնասիորության, վերլուծության եւ Սփյուռքի կրթօջախների վերաբերյալ ամփոփ տեղեկությունների բազայի ամբողջացում:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի հետ`
ա. Սփյուռքի հայկական կրթօջախներին տրամադրվում է ուսումնական գրականություն` նախօրոք հավաքագրված հայտերով
բ. Սփյուռքում տարածվել է տեղեկատվություն` ուսուցիչների վերապատրաստման հայաստնյան դասընթացների վերաբերյալ` պահանջարկի ձեւավորման նպատակով: Շուտով առաջին անգամ Հայաստան կգան Թուրքիայի կենտրոնական վարժարանի 7 ուսուցիչ` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով
գ. Կրթական ծրագրեր կիրականացվեն ՀՀ բուհերում եւ ասպիրանտուրաներում Սփյուռքի համար մանկավարժական եւ մասնագիտական կադրերի պատրաստպաման նպատակով:
Սփյուռքահայ երեխաների համար կկազմակերպվեն առարկայական օլիմպիադաներ:
ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով, արդեն 7 հազար կտոր դասագիրք, ուսումնաօժանդակ նյութեր են տրամադրվել Ֆինլանդիայի Տուռկու, Շվեդիայի Ուպսալա, Իսպանիայի, Մասաչուսետսի Բելմոնտ, Աթենքի եւ Սալոնիկի, Պրահայի, Կիեւի, Օդեսայի, Քիշնեւի, Նովոսիբիրսկի, Բլագովեշչենսկի, Սառատովի, Վոլգոգրադի, Տյումենի, Ղազախստանի Կուստանայ քաղաքների, Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի հայկական կիրակնօրյա դպրոցներին, Ուրուգվայի հայկական վարժարանին:
Հայաստանում շրջագայություն-ուխտագնացության եկած սփյուռքահայ դպրոցականների պարբերական այցելությունները ՀՀ Սփյուռքի նախարարություն, կարծես թե դառնում են գեղեցիկ ավանդույթ, որի շնորհիվ մեր երիտասարդ հայրենակիցները որոշակի պատկերացում են կազմում Սփյուռքի նախարարության բազմաբնույթ գործունեության վերաբերյալ եւ տեղում հանդես են գալիս ամենատարբեր առաջարկություններով:
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետի սիրահոժար համաձայնությամբ, Երեւանում կտեղադրվի ֆրանսահայ անվանի քանդակագործ Թորոս Ռաստկելենյանի երկու աշխատանք` ՙՍայաթ Նովա՚ եւ ՙՀավերժություն՚ քանդակները:
Սույն թվականի ապրիլի 21-24-ը Երեւանում տեղի ունեցած ճարտարապետների համահայկական համաժողովի անցկացման եւ դրա դրական արդյունքների վերաբերյալ  ԶԼՄ-ների միջոցով մեր հանրությունն արդեն տեղեկացված է: Աննախադեպ այդ համաժողովին մասնակցեց շուրջ 300 ճարտարապետ Հայաստանից եւ արտերկրից, որի արդյունքում ստեղծվեց ճարտարապետների եւ շինարարների համահայկական ընկերակցությունը, որի անդամ հայ ճարտարապետները համացանցի միջոցով աշխատում են, նրանց առաջարկվել է վարչապետի կողմից ներկայացնել ՙԱշխարհի քաղաք՚ ստեղծագործական նախագիծը:
Այս տարի տեղի կունենա եւս երկու այդպիսի համաժողով. սեպտեմբերին` իրավաբանների, եւ նոյեմբերին բանկիրների, ֆինանսիստների և գործարարների համահայկական համաժողովները, որոնցից ակնկալվում է նույնքան դրական եւ ազգանպաստ արդյունքներ: Ներկայումս համացանցի միջոցով ՀՀ Սփյուռքի նախարարությունում շարունակվում են ստացվել համաժողովներին մասնակցության հայտեր Սփյուռքի տարբեր գաղտօջախներից, աշխարհի տարբեր երկրներից: Այս հարցում նույնպես ՀՀ Սփյուռքի նախարարությանը ակտիվորեն աջակցում են արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական ծառայությունները, Սփյուռքի տարբեր կառույցներ:
ՀՀ Սփյուռքի նախարարության համապատասխան վարչություններում պատրաստվում եւ պարբերաբար թարմացվում են Սփյուռքի հայ համայնքների` Ամերիկայի, Եվրոպայի, ԱՊՀ-ի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների եւ հայտնի կազմակերպությունների անձնագրերը:
Ամբողջ աշխարհում գոյություն ունեն մոտավորապես 30 հազար հայկական կազմակերպություններ, որոնց վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրումը եւ դրանց անձնագրերի կազմումը ՀՀ Սփյուռքի նախարարության առաջնային խնդիրներից է. այս ուղղությամբ կատարված աշխատանքի դրական արդյունքները արդեն ակնհայտ են` թե՛ քանակակար
2. Այլալեզու եւ այլակրոն հայերի հետ տարվող աշխատանքների ծրագիր-հայեցակարգ
3. Գիտականորեն ուսումնասիրվում է հայ ընտանիքի դերը հայապահպանության գործում:
Կազմվում է եւ կհրատարակվի`
Տոնացույց-օրացույց, որում կընդգրկվեն հայոց պատմության բոլոր հիշարժան իրադարձությունները, տոները, տարեթվերն ու ամսաթվերը:
Ուսումնասիրվում է`
ա. Սփյուռքում հայագիտության արդի վիճակը
բ. Տարբեր երկրների ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող օրենսդրությունը
գ. ԱՄՆ-ի հայկական լոբբինգի առաջացման պատմությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ լոբբիստական կառույցների աշխատանքը:
Ներկայումս ՀՀ ԳԱԱ հետ համատեղ պատրաստվում է հայագիտական արժեքավոր աշխատությունների ցանկ` դրանք անգլերեն թարգմանելու նպատակով, նաեւ ընտրվում եւ հրատարակության են պատրաստվում աշխատություններ հայագիտության տարբեր ոլորտներից` Սփյուռքում ազգային ինքնաճանաչողությանը, հայապահպանությանն ու հայադարձությանը նպաստելու նպատակով ԳԱԱ-ի հետ կազմակերպվել է ակադեմիայի արտասահմանյան բաժանմունքի հայ անդամների հավաք:
ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող բոլոր համահայկական ծրագրերի վերաբերյալ մշտապես ամպայմանորեն տեղեկացվում են եւ դրանց իրականացմանը իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Նրանց օժանդակությամբ կազմվում է համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների տեղեկատվական շտեմարան:
Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼՄ-ներին է ուղարկվել ավելի քան 100 հաղորդագրություն` ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատանքների, ծրագրերի եւ նախարար Հրանուշ Հակոբյանի սփյուռքյան եւ հայաստանյան հանդիպումների վերաբերյալ:
Տեղեկատվության տրամադրման եւ փոխանակման կապեր են հաստատվել Սփյուռքում լույս տեսնող բազմաթիվ թերթերի` ՙԳանձասար՚, ՙԱզդակ՚, ՙԽաչքար՚, ՙԵրկրամաս՚, ՙՆոյան Տապան՚, ՙՀորիզոն՚, ՙՀայրենիք՚, ՙԱսպարեզ՚, ՙԱկոս՚, ՙՄասիս՚, ՙՀուսաբեր՚, ՙՄարմարա՚, ՙԶարթոնք՚. ՙԺամանակ՚ եւ այլ թերթերի ու պարբերականների խմբագրությունների հետ:
Պարբերաբար լրացվում ու թարմացվում են Սփյուռքի նախարարության ֆոտո եւ տեսա- արխիվները, որոնցից նյութեր են առաքվում Հայաստնի եւ Սփյուռքի ԶԼՄ-ներին: Արդեն ամփոփվել են Հայաստան-Սփյուռք գործակցության խորհրդանշանի մրցույթի երկրորդ փուլի արդյունքները:
Շուտով կհրապարակվի ՀՀ Սփյուռքի նախարարության սահմանած` Հայաստան-Սփյուռք գործակցության թեմաներով լավագույնս ստեղծագործող լրագրողների համար ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը:
Մշակվել եւ ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի կողմից հաստատվել է Մերձավոր Արեւելքի հայ համայնքների եւ Լատինական Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրներին աջակցության ծրագրեր, որոնցից առաջինը կհովանավորի ՙՓյունիկ՚ հիմնադրամը:
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ առաջարկով, ԵՊՀ-ում արդեն գործում է Սփյուռքագիտության ամբիոն:
Առ այսօր կայացել է ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի չորս նիստ / ի դեպ, անդամներից ութը սփյուռքահայեր են/, որի արդյունքում ընդունված որոշումները (թվով 16 որոշում) դարձել են ծրագրեր եւ անշուշտ, կնպաստեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի հիմնադրույթների իրականացմանը: Այդ գործընթացին մեծապես օժանդակում են Հայաստան-Սփյուռք տեսակոնֆերանսների կազմակերպումն ու անցկացումը, վերջերս արդեն նաեւ նախարարության ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային բազմալեզու թերթը, որը բազմակողմանիորեն ներկայացնում է Հայաստանում, Սփյուռքում եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները եւ որի էջերում տեղ են գտնում նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների մտորումներն ու նկատառումները: Սա համահայկական ծրագիր է, որը նպաստում է մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանը, որի կարևորագույն հանգրվանը ունի մե’կ անուն` ՀԱՅՐԵՆԻՔ:
ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի կառավարման  առնչությամբ ասենք, որ առ այսօր ՀՀ Սփյուռքի նախարարը ստորագրել է ավելի քան 50 հրաման, ընդունել 200-ից ավելի քաղաքացիների, ուղղորդել կամ աջակցել է նրանց հուզող հարցերի լուծմանը, հանդիպումներ է ունեցել Հայ ավանդական կուսակցությունների, արտասահմանյան միջազգային կազմակերպությունների, ՀՀ-_ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:   Պատրաստվել են աշխատակազմի քաղծառայության թափուր բարձր պաշտոնների մրցույթների համար նախարարության իրավասությանը վերաբերող բանավոր եւ գրավոր քննության հարցաշարեր, իրականացվել են աշխատակազի քաղծառայության առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոնների համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներ, պատասխաններ են տրվել քաղաքացիների 100-ից ավելի դիմումների:
Տարբեր եղանակներով` (էլեկտրոնային, թղթային, Mulberry համակարգով), ՀՀ քաղաքացիներից, սփյուռքահայերից, հայաստանյան կազմակերպություններից, սփյուռքյան կառույցներից, ստացվել են մոտավորապես երկու հազար գրություններ, որոնց 90 տոկոսին տրվել են հիմնավոր պատասխաններ: Մնացածն ընթացքի մեջ է:

Մամուլի քարտուղար
Գ. Հարությունյան