ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԽՆԴԻՐՆ Է- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Дата:
12.06.2009
ՀՀ սփյուռքի նախարարի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցությանը մասնակցեցին Սփյուռքի խնդիրներին առնչվող եւ Սփյուռքի զանազան կառույցների հետ որոշակի ծրագրեր իրականացնող նախարարությունների եւ պետական գերատեսչությունների համապատասխան վարչությունների եւ բաժինների ղեկավարներ: Նպատակը` ՀՀ սփյուռքի նախարարության հետ փոխադարձ ակտիվ շփումների եւ համագործակցության ապահովումն է, Հայրենիք-Սփյուռք գործակցության տարբեր ոլորտներում աշխատանքների համադրումը, միմյանց գործունեության վերաբերյալ իրազեկման աստիճանի բարձրացումը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդակցության ընթացքում
նախ ներկաներին ծանոթացրեց Հայաստան-Սփյուռք
գործակցության զարգացման

կարեւորագույն ուղղություններին:
Տիկին Հակոբյանը խորհրդակցության մասնակիցներին
մանրամասն ծանոթացրեց նաեւ նախարարության նախաձեռնած
ծրագրերին, մասնավորապես իրականացված եւ առաջիկայում
իրականացվելիք համահայկական համաժողովներին, դրանց խնդիրներին
ու նպատակներին:
Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող
հարցերն ուղղեցին նախարարին` Սփյուռքին վերաբերող խնդիրներում
ավելի սերտ, փոխկապակցված համագործակցության վերաբերյալ
եւ ստացան հիմնավորված,սպառիչ պատասխաններ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, կարեւորելով նման հանդիպումների
նշանակությունը, առաջարկեց դրանք դարձնել պարբերական,
ինչն էլ’ ավելի արդյունավետ կդարձնի ՀՀ գործադիր
մարմիններում Սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգումը: