Իշխան Սաղաթելյան. «Առաջիկայում բողոքի տարբեր դրսևորոմներ մենք շատ կտեսնենք Երևանի փողոցներում և Հայաստանի տարբեր մարզերում»

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը MIASIN.RU կայքին.

[ Интервью на русском языке / ռուսերեն հարցազրույց ]

— Ապրիլի 5-ին Երևանում տեղի ունեցավ փոփոխությունների հույս տվող հանրահավաք, որին հնչեցին ընդդիմության հիմնարար սկզբունքները։ Ձեր դաշինքը առաջիկայում ի՞նչ քայլեր է մտադիր իրականացնել գործող ռեժիմը տապալելու համար։

— Ապրիլի 5-ին մենք ոչ միայն հայտարարեցինք մեր հիմնական սկզբունքների մասին, այլ պայքրաի նոր մեկնարկ ազդարարեցինք։ Գործընթացն արդեն մեկնարկել է՝ հիմա Հայաստանի տարբեր քաղաքներում, որպես ներկա իշխանությունններին անհամաձայնության նշան դրվում են Արցախի դրոշներ, մարդիկ դրոշը կախում են իրենց տներից։ Սա բավական տևական դադարից հետո մեր առաջին հանրահավաքն է։ Հանրահավաքի ընթացքում հստակ արձանագրվեց, որ Հայաստանում կան հսկայական թվով մարդիկ ում համար անընդունելի են այն գործընթացները, որոնք հիմա կատարվում են Հայաստանի և Արցախի հետ։ Ուստի կարծում եմ առաջիկայում բողոքի տարբեր դրսևորոմներ մենք շատ կտեսնենք Երևանի փողոցներում և Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք հայտարարել ենք, որ ունենք կամք ու վճռականություն և պատրաստվում ենք այս պայքարը հասցնել իր ավարտին։

— Ինչպե՞ս եք տեսնում Արցախի կարգավիճակի հարցի լուծումը։

Ապրիլի 5-ին մենք ոչ միայն հայտարարեցինք մեր հիմնական սկզբունքների մասին, այլ պայքրաի նոր մեկնարկ ազդարարեցինք։ Գործընթացն արդեն մեկնարկել է՝ հիմա Հայաստանի տարբեր քաղաքներում, որպես ներկա իշխանությունններին անհամաձայնության նշան դրվում են Արցախի դրոշներ, մարդիկ դրոշը կախում են իրենց տներից։ Սա բավական տևական դադարից հետո մեր առաջին հանրահավաքն է։ Հանրահավաքի ընթացքում հստակ արձանագրվեց, որ Հայաստանում կան հսկայական թվով մարդիկ ում համար անընդունելի են այն գործընթացները, որոնք հիմա կատարվում են Հայաստանի և Արցախի հետ։ Ուստի կարծում եմ առաջիկայում բողոքի տարբեր դրսևորոմներ մենք շատ կտեսնենք Երևանի փողոցներում և Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք հայտարարել ենք, որ ունենք կամք ու վճռականություն և պատրաստվում ենք այս պայքարը հասցնել իր ավարտին։

— Ի՞նչ կարծիքի եք խաղաղության պայմանագրի մասին, որը Փաշինյանը ցանկանում է ստորագրել Ադրբեջանի հետ։

— Իմ ժողուրդը, Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնց կազմում կան բարձրաստիճան զինվորականներ, պատերազմ հաղթածներ, ամենալավը գիտեն խաղաղության գինը, ամենաշատն են այն ուզում և ամենալավն են կարողանում դա պարտադրել։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության համար հարցերը պետք է լուծվեն արդարության սկզբունքի հիման վրա։ Չի կարող հարցի որևէ ձևով լուծում անտեսել Արցախի ինքնորոշման իրավունքը։

Սակայն Հայաստանի ներկա իշխանությունները պարտված իշխանություններ են։ Նրանք չեն ներկայացնում մեր ժողվուրդի շահերը, չեն ներկայցնում Արցախի շահերը։ Մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող դա անել։ Նրանց գոյությունը բանակցությունների սեղանին Հայաստանին զրկում է սեփական շահերն առաջ տանելուց։ Ուստի նրանք չեն կարող բանակցություններում պաշտպանել հայկական շահերը։ Նրանց կնքած պայմանագրերում չեն կարող այդ շահերն արտացոլված լինել։

— Շատերը քննադատում են ընդդիմությանը պասիվության և «խաղաղության դարաշրջանի» հաջորդ փուլի, իսկ իրականում հակառակորդին հերթական զիջումների ֆոնին արմատական գործողությունների բացակայության համար։ Ի՞նչ կարող եք ասել այս մարդկանց։

— Մեզ պետք են ոչ թե ռադիկալ, այլ արդյունավետ գործողություններ։ Ես կարող եմ բոլոր այդ մարդկանց ասել, որ ամեն օր, ամեն ժամ մենք մտածում և աշխատում ենք այդ ուղղությմաբ։ Հայաստանում և Հայաստանի շուրջ հիմա ստեղծվել է բարդագույն իրավիճակ։ Մենք քայլում ենք չափազանց վտանգավոր ճանապարհով և պատասխանատվություն ենք զգում մեր յուրաքանչյուր քայլի համար։ Հենց այդ պատասխանատվությունն է, որ մեզ թույլ չի տալիս դիմել արկածախնդրությունների։ Մենք ոչ թե պետք է անենք քայլեր, որ չքննադատվենք, այլ մենք պետք է անենք քայլեր, որոնք կարող են լուծել այս հարցը։

Հետևապես բոլոր այդ մադրակնց ես միայն ցանկանում եմ ասել, որ վճռականության պակաս չկա և չի եղել։ Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք հնարավորություններ ենք ունենալու համոզվել այս ամենում։

— Ի՞նչ գլոբալ եզրակացություններ պետք է անի հայ ազգը Հայաստանում և Արցախում վերջին 30 և հատկապես վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձություններից։ Ի՞նչ դասեր պետք է քաղել:

— 2018 թ․ Հայաստանում հաղթեցին ծայրահեղ պոպուլիստները, որոնք հետագայում գործիքներ դարձան թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքում։ Մենք երկար ենք մտածել այս հարցերի շուրջ․ ինչու այսպես պատաահեց։ Պտճառները շատ են։ Սակայն պետք է կարողանալ առաջ նայել։ Մի բան ակնհայտ է․ մեզ անհրաժեշտ է նոր որակի պետություն։ Պետք է բացառել մինչև 2018 թ․ եղած այն սխալները, որոնք հանգեցրեցին այս իրավիճակին։Մենք այս բոլոր արձանագրումներն ունենք։

— Ի՞նչ առաջնահերթ քայլեր, ըստ Ձեզ, պետք է ձեռնարկվեն Հայաստանում գործող իշխանության փոփոխությունից հետո՝ երկիրը վերականգնելու համար։

— Բոլոր կարող անհատների և ուժերի համախմբումը պետք է դառնա Հայաստանի ապագա իշխանությունների առաջին քայլը։ Արդարությունը, հավասարությունը և պատասխանատվությունը պիտի լինեն մեր նոր ուղենիշերը։ Մենք շատ աշխատանք ուենենք անելու, որովհետև նաև շատ երազանքներ ունենք և գիտենք, որ դրանք հնարավոր է իրականացնել։

MIASIN.RU